Դաղստանում հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղ է սկսվել. Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել
Դաղստանում տեղատարափ անձրևների և ուժեղ քամու հետևանքով ջրհեղեղներ են սկսվել: Տասնյակ տներ են հեղեղվել, հաղորդվում է էլեկտրաէներգիայի և ջրի զանգվածային անջատումների մասին: Մասնավոր տներում արգելափակված մարդկանց փորձում են տարհանել նավակներով։
Մախաչկալայում արտակարգ դրություն է հայտարարվել:
Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի խոսքով՝ եղանակային պատկերը գերազանցել է ամենահոռետեսական կանխատեսումները:
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում ուժեղ անձրևների հետևանքով երկաթուղային կամուրջ է փլուզվել։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով քաղաքապետ Կորգոլի Կորգոլիևի խոսքերը։
Լրատվականը հայտնում է, որ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Դաղստանում։
«Յարիկ-Սու գետի լցվելու պատճառով մենք սահմանափակումներ ենք մտցրել ճանապարհային և գետի վրայով անցնող հետիոտնային կամուրջների վրա տրանսպորտային միջոցների երթևեկության վրա։ Երկաթուղային կամրջի փլուզման տարածքում իրավիճակը մշտապես վերահսկվում է», - ասել է Կորգոլիևը։
Նա հավելել է, որ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը շարունակում է իր աշխատանքը, և բոլոր ծառայությունները տեղում են։


