կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Աֆրիկյան Միության Խաղաղության և անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Նիգերի անդամակցությունը կազմակերպությունում, տեղեկացնում է Al Arabiya-ն:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Հաղորդվում է նաև, որ Աֆրիկյան միությունն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի ջանքերին՝ Նիգերում խաղաղ ճանապարհով կարգուկանոնը վերականգնելու համար:

Միևնույն ժամանակ, կազմակերպությունից ընդգծել են, որ դիտարկում են Նիգերում ռազմական միջամտության հնարավոր հետևանքները։

  • Կիսվել: