Դա կհանգեցնի ավելի շատ մարդասիրական տառապանքների. Բրիտանիայի կոչը Թուրքիային
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Անկարային հայտնել է «Մեծ Բրիտանիայի հիասթափությունը եւ մտահոգությունը՝ կապված Սիրիայի հյուսիսարեւելյան հատված ներխուժման հետ»։ «Այդ միջամտությունը կարող է հանգեցնել ավելի շատ մարդասիրական տառապանքների եւ խափանել ԻՊ-ին դիմակայելու շեշտադրումը»,-հավելել է նա, տեղեկացնում է Reuters-ը։
Նշենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, թե պայքարում է քուրդ զինյալների դեմ: