շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 651 միլիոնի

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 651 միլիոնի

COVID-19-ով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 7-ի դրությամբ կազմել Է 650 միլիոն 974 հազար 122: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 649 հազար 964-ի: COVID-19-ով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ մինչ հիմա հայտնաբերվել Է 100 միլիոն 962 հազար 660 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 1 միլիոն 107 հազար 794-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել Է 44 միլիոն 674 հազար 874-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 530 հազար 638 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Ֆրանսիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 38 միլիոն 184 հազար 81 դեպք, մահացել Է 159 հազար 362 մարդ:

  • Կիսվել: