երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չինաստանում ռուսական ինքնաթիռ է բռնկվել

Չինաստանում ռուսական ինքնաթիռ է բռնկվել

Չինական Հանչժոու օդանավակայանում հրդեհ է բռնկվել ռուսական Aviastar-TU ավիաընկերության Տու-204 ինքնաթիռում, գրում է РБК-ն։ Ինչպես նշում է թերթը, ինքնաթիռը Նովոսիբիրսկից ժամանել է նախօրեին։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է խցիկում, այդ պահին ինքնաթիռում եղել է մոտ 20 տոննա բեռ և 26 տոննա վառելիք։

Դեպքի վայր ժամանած հրշեջները փրկել են անձնակազմի ութ անդամներին։ РБК-ի աղբյուրն իր հերթին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել թռիչքի նախապատրաստման նպատակով ինքնաթիռը քարշակելու ժամանակ։

Դատելով AviaNews հեռագրային ալիքում հրապարակված կադրերից՝ Տու-204-ը լրջորեն վնասվել է և, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէ վերականգնել։

  • Կիսվել: