շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Չեռնոգորիան կարող է ԵՄ-ին անդամակցել 2028-ին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Չեռնոգորիան կարող է ԵՄ-ին անդամակցել 2028-ին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Չեռնոգորիան ԵՄ-ին անդամակցության ներկայիս թեկնածու երկրներից գտնվում է առաջին տեղում և կարող է Եվրամիություն մտնել արդեն 2028 թվականին: Այս մասին Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դուք լի եք վճռականությամբ՝ ավարտելու բոլոր բանակցային գլուխները (խմբ.-ԵՄ անդամակցության բանակցությունների բաժինները) հաջորդ տարի: Մեզ դուր են գալիս ձեր հավակնությունները»:

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ԵՄ-ն աջակցում է երկրի հավակնությանը՝ անդամ դառնալ մինչև 2028 թվականը։

Նշենք, որ Չեռնոգորիան ԵՄ-ին ադամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին: Այն ժամանակ երկիրը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի «խզի» Սերբիայի հետ ԵՄ-ին անդամակցության գործընթացը, որը Բրյուսելը սկզբնապես ցանկանում էր դարձնել զուգահեռ երկու երկրների համար:

  • Կիսվել: