շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չավուշօղլուն ընդունել է Պոլսի հայոց պատրիարքին

Չավուշօղլուն ընդունել է Պոլսի հայոց պատրիարքին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter սոցկայքի իր էջում հայտնել է, որ ընդունել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ  Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

Չավուշoղլուի գրառման մեջ մասնավորապես նշված է. «Մեր հայ համայնքը մեր երկրի անբաժան մասն է: Շարունակելու ենք մեր երկխոսությունն ու հանդիպումները հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ», գրում է ermenihaber.am-ը։

  • Կիսվել: