կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ։ Այս մասին նա խոսել է ադրբեջանական Report գործակալության հետ։

«Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։

Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ»,- նշել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ «Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Շարունակությունը՝ hetq.am-ում

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: