երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Չավուշօղլուի հայտարարությունը շփոթմունք է առաջացրել ՌԴ ՊՆ-ում

Չավուշօղլուի հայտարարությունը շփոթմունք է առաջացրել ՌԴ ՊՆ-ում

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուի՝ «Ռուսաստանի կողմից իր խոստումները չկատարելու» մասին հայտարարությունը և Սիրիայի հյուսիսում ռազմարշավ վերսկսելու սպառնալիքները ՌԴ պաշտպանության նախարարությունում շփոթմունք են առաջացրել, ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է РБК-ն

ՌԴ ՊՆ-ից նշել են որ որ Ռուսաստանն ամբողջական ծավալով կատարել է և շարունակում է կատարել հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված «ՌԴ-ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման մասին հուշագրի» դրույթները:

Նշվում է նաև, որ Սիրիայի հետ սահմանամերձ տարածքում շարունակվում է ռուս-թուրքական համատեղ հերթապահությունը:

Հիշեցնենք, որ Չավուշօղլուն նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը լիակատար չեն իրագործել Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

  • Կիսվել: