չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
«Charite» հիվանդանոց. Նավալնին դուրս է եկել կոմայից

«Charite» հիվանդանոց. Նավալնին դուրս է եկել կոմայից

Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին դուրս է բերվել բժշկական կոմայից և եկել գիտակցության, երկուշաբթի օրը հայտարարել է Բեռլինում գտնվող Charite հիվանդանոցը, ուր տեղափոխվել էր Նավալնին անցյալ ամիս Ռուսաստանից, գրում է "Ամերիկայի ձայնը

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործչի առողջական վիճակը կտրուկ վատացել էր ինքնաթիռում թռիչքի ժամանակ, որի արդյունքում ինքնաթիռը վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, իսկ Նավալնին` տեղափոխվել տեղի հիվանդանոց:

Բեռլինի հիվանդանոցը հայտնում է, որ դեռ վաղ է գնահատական տալ ծանր թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին: Դրա հետ մեկտեղ, Նավալնիի առողջական վիճակում գրանցվում է դրական առաջընթաց: Անջատել են նրա արհեստական շնչառության սարքը՝ աստիճանաբար վերականգնելով վերջինիս ինքնուրույն շնչելու կարողությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Բեռլինը հայտարարել է, Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութով: Ըստ Մեծ Բրիտանիայի իշխանությունների, Անգլիայում 2018 թ-ին նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր դեմ մահափորձի ժամանակ օգտագործվել է նույն խմբի մի նյութ:

Մոսկվան հերքում է մեղադրանքները և պնդում, որ թունավորման որևէ ապացույց չկա:

  • Կիսվել: