հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտնել է պաղեստինցի 3 արմատականների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է պաղեստինցի 3 արմատականների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել երեք պաղեստինցի արմատականների ուղղությամբ՝ իսրայելական ռազմական դիրքերի մոտ պայթուցիկներ տեղադրելիս, հայտնել է Իսրայելի պաշտանության ուժերի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության եջ, մասնավորապես, ասված է. «Որոշ ժամանակ առաջ հայտնաբերվեցին երեք ահաբեկիչներ, որոնք գործում էին Նեցարիմ շրջանում՝ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ և փորձում էին պայթուցիկ սարքեր տեղադրել գետնին: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ահաբեկիչներին»:

Նշենք, որ Իսրայելը, որպես պաղեստինյան արմատականների վրա ճնշում գործադրելու քաղաքականության մաս, արգելել է մարդասիրական մատակարարումների մուտքը անկլավ և անջատել էլեկտրաէներգիան Գազայի աղազերծման կայանին: 

Իր հերթին ՀԱՄԱՍ-ը շարունակում է պնդել բանակցությունները՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար, որը կհանգեցնի պատերազմի ամբողջական ավարտին և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերմանն անկլավից:

 

  • Կիսվել: