ՑԱԽԱԼ-ը 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից. աղբյուր
Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հրադադարի համաձայնագրի շրջանակում առաջիկա 24 ժամվա ընթացքում դուրս կբերվի հարավային Լիբանանից: Այս մասին տեղեկացնում է Ynet պորտալը՝ նշելով, սակայն, որ ՑԱԽԱԼ-ը դեռևս կպահպանի ներկայությունը հինգ ռազմավարական դիրքերում։
Իր հերթին Kan ռադիոկայանը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «անորոշ ժամանակով» կպահպանի իր ներկայությունը այս հինգ դիրքերում, որպեսզի կանխի Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ»-ի զինյալների գործունեության վերսկսումը: