շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Բուշեր» ատոմակայանից տարհանվել է «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից

«Բուշեր» ատոմակայանից տարհանվել է «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից

Իրանի «Բուշեր» ատոմակայանից տարհանվել է «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից՝ հայտնել են Երևանում Ռուսաստանի դեսպանությունից: Նշվում է, որ նրանց տարհանումը կազմակերպվել է Հայաստանի տարածքով։

Ռուսաստանցիների հետ տարհանվել են Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ««ռոսատոմ»-ի աշխատակիցների հանդեպ լավ վերաբերմունքի և արագ ձևակերպումների համար»: 

Ավելի վաղ Իրանը ԱԷՄԳ-ին հայտնել էր «Բուշեր» ատոմակայանի վրա վերջին 10 օրվա ընթացքում երրորդ հարձակման մասին:

  • Կիսվել: