երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բուլղարիայում հայտնաբերվել է բեռնատար՝ ապօրինի միգրանտների 18 դիերով

Բուլղարիայում հայտնաբերվել է բեռնատար՝ ապօրինի միգրանտների 18 դիերով

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից մոտ 17 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Լոկորսկո գյուղի մոտ ոստիկանները հայտնաբերել են փայտանյութ փոխադրող մի բեռնատար, որում եղել են մոտ չորս տասնյակ ապօրինի միգրանտներ, հայտնում է BBC-ն:

Ինչպես նշել է Բուլղարիայի առողջապահության նախարար Ասեն Մեդեջիևը՝ այդ մարդկանցից 18-ը սաստիկ ցրտի պայմաններում թթվածնի, ջրի և պարենի պակասից մահացել են, ևս 8-ին կրիտիկական վիճակում փոխադրել են հիվանդանոց:

Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ մարդկանց ապօրինի թրաֆիկինգի հոդվածով:

Նշենք, որ Մերձավոր Արևելքից և Աֆղանստանից դուրս եկած բնակիչները Բուլղարիայի տարածքով փորձում են հասնել Եվրոպա:

 

  • Կիսվել: