երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Բուխարեստում լայնածավալ բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ կապված նախագահական ընտրությունները չեղյալ համարելու՝ Ռումինիայի ՍԴ-ի որոշման հետ

Բուխարեստում լայնածավալ բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ կապված նախագահական ընտրությունները չեղյալ համարելու՝ Ռումինիայի ՍԴ-ի որոշման հետ

Բուխարեստում լայնածավալ բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ կապված նախագահական ընտրությունները չեղյալ համարելու՝ Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշման հետ, տեղեկացնում է Agerpres-ը։

Նշվում է, որ նախքան ցույցի սկսվելը՝ լրագրողների հետ զրույցում դաշինքի առաջնորդ Ջորջ Սիմիոնն ասել է, որ ցուցարարների հիմնական պահանջներն են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերսկսումը և նախագահ Կլաուս Յոհանիսի հրաժարականը:

Նա նշել է, որ ցույցի անցկացման թույլտվություն է ստացվել, և շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին «համագործակցության համար»։

Քաղաքական գործիչը հավելել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն հաջորդ շաբաթ և կավարտվեն միայն առաջադրված պահանջների կատարումից հետո։

  • Կիսվել: