երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բռնությունն ու քաոսը չեն հաղթանակի. Էկվադորի նախագահ

Բռնությունն ու քաոսը չեն հաղթանակի. Էկվադորի նախագահ

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է, որ Էկվադորում շարունակվող ցույցերի համար պատասխանատվություն են կրում իր նախորդը՝ Ռաֆայել Կորեան, եւ Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Էկվադորում, ժողովրդական դժգոհություն չէ՝ կապված կառավարության որոշումների հետ: Մի՞թե համընկնում է, որ մի քանի շաբաթ առաջ Կորեան, ԱԳ նախկին նախարար Պատինյոն եւ նախկին քարտուղար Պաբոնը Վենեսուելա էին այցելել: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս] Մադուրոն Կորեայի հետ ակտիվացրել են ապակայունացման ծրագիրը, նրանք կանգնած են հեղաշրջման փորձի հետեւում»,հայտարարել է Մորենոն:

Նա նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ազգային ԶՈՒ-ին՝ չեզոքության համար. «Բռնությունն ու քաոսը չեն հաղթանակի»:

Անցյալ շաբաթ Մորենոն հրաման էր ստորագրել հոկտեմբերի 3-ից դիզվառելիքի եւ բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին, որից հետո դրանց գներն աճել էին ավելի քան 120 տոկոսով: Պրոֆմիությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ հանդես են գալիս այս որոշման դեմ եւ բողոքի ցույցեր են կազմակերպելու: Հոկտեմբերի 3-ին երկրի ամբողջ տարածքում տրանսպորտի ոլորտի աշխատողներն անժամկետ գործադուլ էին հայտարարել: Ցուցարարները սկսել էին փակել խոշոր մայրուղիները:

Մի քանի քաղաքներում ցույցերը վերափոխվել էին անկարգությունների: Մորենոն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում:

  • Կիսվել: