ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բռնազավթման խնդիրների կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է. Գիորգի Գախարիա

Բռնազավթման խնդիրների կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է. Գիորգի Գախարիա

Վրաստանի արտաքին քաղաքականության համար կարևորագույն առաջնահերթություն է մնում ինքնիշխանության կայունացումը և տարածքային ամբողջականության ապահովումը ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում, տարեկան զեկույցը ներկայացնելիս, գրում է akhaltskha.net-ը:

«Բոլորս պետք է գիտակցենք, որ օկուպացված տարածքներում մարդու իրավունքները ծանր և անչափ կարևոր առաջնահերթ ուղղություն է ինչպես մեր անվտանգության, անվտանգության ենթակառուցվածքի, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության համար:

Միջազգային հասարակության ակտիվ ռեժիմում մոբիլիզացումը, միջազգային հասարակությունում կարծիքը ստեղծում այն առնչությամբ, թե ինչ է տեղի ունենում օկուպացված տարածքներում, պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի առարկա: Ժնևի միջազգային բանակցությունների 49-րդ և 50-րդ փուլերը պետք է լավ օրինակ լինեն, թե ինչպես ենք ամենօրյա ռեժիմում մեր միջազգային գործընկերների մոտ բարձրացնում բռնազավթված տարածքների կարևորության հարցը, քանի որ բոլորս պետք է գիտակցենք, որ այդ խնդիրների կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է և այն հնարավոր է այս գործընթացներում մեր ռազմավարական գործընկերի ներգրավվածությամբ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

  • Կիսվել: