երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բրեդ Շերմանը պարզաբանում է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ Արցախի վերաբերյալ մտահոգիչ հայտարարության վերաբերյալ

Բրեդ Շերմանը պարզաբանում է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից՝ Արցախի վերաբերյալ մտահոգիչ հայտարարության վերաբերյալ

ԱՄՆ հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին կոչ անելով պարզաբանել վերջինիս սկանդալային հայտարարությունը: Նա մասնավորապես գրել է.

«Դեսպան Լիթզենբերգերին կոչ եմ անում պարզաբանել իր վերջին մտահոգիչ հայտարարությունը, որով նա Ադրբեջանին շնորհավորում է «տարածքային ամբողջականության վերականգնման համար: Անհրաժեշտ է մշտապես կարգավորել Արցախի հիմնախնդիրը, ինչը կապահովի Արցախի տևական անվտանգությունն ու կայունությունը»,- գրել է ԱՄՆ կոնգրեսականը:

Բրեդ Շերմանը ֆեյսբուքյան էջին կցել է դեսպանին ուղղված նամակը, որով կոնգրեսականը ցանկանում է պարզաբանում ստանալ:

 
 

  • Կիսվել: