հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի

Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 127-ի, 141 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում անելով երկրի իշխանություններին: 

Նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ 756 տուժած հոսպիտալացվել է, իսկ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են առանց ընդհատումների: 

Նշվում է, որ ջրհեղեղներից տուժել է մոտ 2 միլիոն մարդ, 71 հազար 409 մարդ ժամանակավորապես ապաստան է գտել դպրոցներում, մարզադահլիճներում և եկեղեցիներում: 

Զինվորականների և ոստիկանության աջակցությամբ իրականացվող արտակարգ օգնության ջանքերի մասին տարածված տեղեկատվությունը վկայում է, որ աղետի շրջաններից փրկվել է 70 հազար 863 մարդ և 9984 կենդանի:

Նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի կառավարությունը հայտարարել է Ռիո Գրանդե դու Սուլի վերակառուցման համար 9,8 միլիարդ դոլարի օգնության փաթեթի հատկացման մասին:

 

  • Կիսվել: