«Բորիս» հզոր ցիկլոնը պատուհասել է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան
Կենտրոնական Եվրոպայում մոլեգնում է «Բորիս» հզոր ցիկլոնը։ Վատ եղանակի էպիկենտրոնում են Չեխիան, Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան և Ռումինիան:
Մասավորապես՝ Ռումինիայի տարածքում տարերքի հետևանքով առնվազն հինգ մարդ Է մահացել, որոշ բնակավայրերում ջրի մակարդակը հասել Է մեկուկես մետրի։ Ավելի քան 300 մարդ տարհանվել է։
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով մահացել է մեկ մարդ, գետերը դուրս են եկել ափերից, հեղեղվել են բնակավայրերը, որոշ տեղերում իրականացվում է մարդկանց տարհանում:
Չեխիայում հեղեղվել է 63 հազար տուն, խափանվել է էլեկտրականությունը, խախտվել է տրանսպորտային երթևեկությունը։ Տապալված ծառերի պատճառով երկրի ողջ տարածքում կանգնեցված է նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Բռնո քաղաքի հիվանդանոցից տարհանել են ավելի քան 180 հիվանդի։
Դանուբ գետի ափերին կառուցվում են ավազի պատնեշներ և մետաղական կառույցներ։ Արգելապատնեշներ են կառուցում նաև Բավարիայի բնակիչները․ Գերմանիայի հարավում արդեն նույնպես անձրևներ են սկսվել։ Բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման անհրաժեշտության մասին։
Ավստրիական Ներքին Ավստրիա տարածքում ջրհեղեղի հետևանքների վերացման ժամանակ մահացել է հրշեջ: Սեպտեմբերի 15-ի առավոտյան Ներքին Ավստրիա տարածքը հայտարարվել է աղետի գոտի:
Տեսանյութը՝ այստեղ: