Բոլոր ցանկացողներին զենք կտրամադրվի․ Զելենսկի
Արդեն սկսվել է ուկրաինացիներին զենք տրամադրելու գործընթացը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարել է Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զլենսկին։ «Մենք արդեն զենք են տրամդրում և շարունակելու ենք տրամադրել, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստակամություն կհայտնեն պաշտպանել Ուկրաինան»,- հայտարարել է երկրի նախագահը։
Նա նաև հայտնել է, թե Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին:
Նա հայտնել է, որ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: Հակամարտող կեղմերը հայտարարել են զոհերի և վիրավորների մասին։



