հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բողոքի ցույցեր՝ Սիրիայում ԱՄԷ դեսպանատան և դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրի մոտ

Բողոքի ցույցեր՝ Սիրիայում ԱՄԷ դեսպանատան և դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրի մոտ

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է «անկարգությունները, վանդալիզմի գործողությունները եւ հարձակումները» Դամասկոսում իր դեսպանատան եւ դիվանագիտական առաքելության ղեկավարի նստավայրի մոտ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄԷ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով Սիրիային կոչ է արել կատարել դեսպանատան եւ նրա անձնակազմի անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները, հետաքննել միջադեպը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Reuters-ը հավելել է, որ երեկ կեսօրին տասնյակ ցուցարարներ էին հավաքվել Դամասկոսում ԱՄԷ դեսպանատան մոտ։ Հավաքվածներից ոմանք վանկարկում էին՝ «Սիոնիստների դեսպանություն»։

 

  • Կիսվել: