ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չեն ընթանում

Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցություններ չեն ընթանում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ներկա պահին Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ կուլիսային բանակցություն չի ընթանում։ 

«Որևէ բանակցություն չկա, քանի ոչ Ռուսաստանը ներկա պահին կառուցողական քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Նա նաև հավելել է, որ եթե երբևէ ՌԴ-ի մոտեցումը փոխվի, ապա իրենք կանեն հնարավոր ամեն ինչ դիվանագիտական գործընթացին աջակցելու համար։

  • Կիսվել: