ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա

Բջջային կապի գերմանական օպերատորն անվճար է դարձնում ելքային զանգերը դեպի Թուրքիա ու Սիրիա

Գերմանական «Deutsche Telekom» բջջային կապի օպերատորը հայտարարել է, որ մինչև փետրվարի 15-ը Գերմանիայից Թուրքիա և Սիրիա կատարվող ելքային զանգերի համար րոպեավճար չի գանձի, քանի որ այդ երկրներում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։

Նշվում է, որ անվճար կլինեն նաև SMS հաղորդագրությունները վերոնշյալ ժամանակաշրջանում: Բացի այդ «Deutsche Telekom» ընկերությունը մեկ միլիոն եվրո կփոխանցի «Aktion Deutschland Hilft» հիմնադրամին, որն էլ օգնություն կուղարկի Թուրքիային ու Սիրիային:

Գերմանական ընկերությունը ցավակցություն է հայտնել երկրաշարժից տուժած Թուրքիայի ու Սիրիայի աղետյալ ժողովուրդներին։

  • Կիսվել: