շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բիշքեկը Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ է նախաձեռնում է. Ղրղզստանի ԱԽ քարտուղար

Բիշքեկը Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ է նախաձեռնում է. Ղրղզստանի ԱԽ քարտուղար

Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, տեղեկացնում է economist.kg-ն:

՛՛Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ Ղրղզստանը պնդում է տաջիկական կողմի հետ բանակցությունները։

Նա նշել է, որ Տաջիկստանն իրենց համար թշնամական երկիր չէ, այլ բարեկամ երկիր։ ՛՛Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Նրանք իրավիճակի, ընթացող քաղաքականության ու քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի այս քաղաքականությունը դեռ չի վերանայվել Ղրղզստանի նկատմամբ, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն՛՛,-ասել է Իմանկուլովը։

  • Կիսվել: