հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բիշքեկը եւ Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը

Բիշքեկը եւ Դուշանբեն կարագացնեն սահմանի ընդհանուր հատվածի նկարագրման գործընթացը

Ղրղզստանը եւ Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման եւ սահմանազատման ընթացակարգը: Այդ մասին ասված Է սեպտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ին տրամադրված արձանագրության պատճենում, որն ստորագրել են Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը:

«Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված Է արձանագրության մեջ:

Ինչպես նշված Է այնտեղ, կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջեւ, եւ թույլ չտալ «վիճելի տարածքների յուրացում» :

  • Կիսվել: