կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բեռլինում այրվել է Ուկրաինայից փախստականների ամենամեծ կենտրոնը

Բեռլինում այրվել է Ուկրաինայից փախստականների ամենամեծ կենտրոնը

Բեռլինի նախկին Թեգել օդանավակայանի տարածքում, որտեղ գտնվում է Գերմանիայի փախստականների ընդունման ամենամեծ կենտրոններից մեկը, հրդեհ է բռնկվել։

Տաղավարում հիմնականում բնակվում են Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք լքել են երկիրը Կիևի ռեժիմի դեմ ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։

Փրկարարները տարհանել են ավելի քան 1000 մարդու, այդ թվում՝ բազմաթիվ երեխաների, փրկել են նաև ընտանի կենդանիներին, պարզաբանում է Deutsche Welle-ն։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ամբողջությամբ այրվել է 1000 քմ մակերեսով շինությունը։

  • Կիսվել: