կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգիայում ֆերմերներն արգելափակում են երկրի խոշորագույն նավահանգիստները

Բելգիայում ֆերմերներն արգելափակում են երկրի խոշորագույն նավահանգիստները

Ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում Բելգիայի խոշոր նավահանգիստներում: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Տասնյակ տրակտորներ հավաքվել են Անտվերպենի, Զեբրյուգեի և Գենտի նավահանգիստների մոտ՝ դրանց տարածքում խոչընդոտներ ստեղծելով ցանկացած փոխադրամիջոցի երթևեկության համար:

Նավահանգիստների վարչակազմում ավելի վաղ հայտարարել էին, որ ցուցարարներին պատասխանատվության կենթարկեն կրած վնասների համար։

Այս տարվա սկզբին եվրոպական շատ երկրներում բողոքի ցույցեր են անցկացվել ֆերմերների կողմից, որոնք դեմ են արտահայտվում հարկերի բարձրացմանը, գյուղատնտեսական տեխնիկայի վառելիքի գնի աճին, ԵՄ «կանաչ քաղաքականությանը», ինչպես նաև երրորդ երկրներից էժան գյուղատնտեսական ապրանքների ներմուծմանը։

  • Կիսվել: