կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Բելառուսում ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների արդյունքները կհայտարարի ոչ ուշ, քան փետրվարի 5-ը

Բելառուսում ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների արդյունքները կհայտարարի ոչ ուշ, քան փետրվարի 5-ը

Բելառուսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների արդյունքները կհայտարարի ոչ ուշ, քան փետրվարի 5-ը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահական ընտրությունների արդյունքները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրություններից հետո 10 օրվա ընթացքում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի փետրվարի 5-ը»։

Նշենք, որ ավելի վաղ Կարպենկոն տեղեկացրել էր, որ Բելառուսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը:

Բելառուսի ղեկավարի հաջորդ ընտրությունները տեղի կունենան հունվարի 26-ին։ Հունվարի 21-ից երկրում ընթանում է վաղաժամ քվեարկություն։ Բարձրագույն պաշտոնի համար հավակնում է հինգ թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

  • Կիսվել: