շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված նվաճումների կապակցությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև գործընկերային հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հումանիտար ոլորտներում համագործակցությունը։

 

  • Կիսվել: