չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ-ի հետ սահմանների զատման հարցերը, անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ-ի հետ սահմանների զատման հարցերը, անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում են ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ԱԳ նախարարների բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բայրամովն ասել է, որ քննարկվել եմ  իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հնարավորությունը, Հայաստանի հետ սահմանների սահմանազատման հարցերը, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը:

Չավուշօղլուն նշել է, որ գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի մասին: Իր հերթին Բայրամովն ասել է, որ Բաքուն դրական է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է. ՛՛Մենք դեմ ենք պետությունների սահմանների բռնի փոփոխությանը և դեմ ենք Ուկրաինայի դեմ պատերազմին։ Քայլեր ենք ձեռնարկում այդ պատերազմը դադարեցնելու համար՛՛:

Ինչպես նշել է Բայրամովը՝ Ադրբեջանն Ուկրաինա է ուղարկել 5,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ օգնություն:

  • Կիսվել: