ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բայդենը հնարավոր է համարել Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցումը

Բայդենը հնարավոր է համարել Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մոտ 10 օրից ստիպված կլինի դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը, եթե Կոնգրեսը չհաստատի պետության ղեկավարի 33 միլիարդ դոլարի հայցը։ Այս մասին հայտնում  է ՏԱՍՍ-ը։

Նա կոչ է արել երկրի խորհրդարանին անհապաղ ընդունել հավելյալ օգնության վերաբերյալ օրինագիծը և այն ներկայացնել ստորագրության՝ այն համարելով «հրատապ կարիք է»։ Ըստ նախագահի, դա անհրաժեշտ է, քանի որ գրեթե սպառվել են Կիևին օգնելու համար հատկացված ռեսուրսները:
 
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, քանի դեռ սպասում ենք Կոնգրեսի հետագա գործողություններին», – ընդգծել է պետության ղեկավարը։

  • Կիսվել: