երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Բայդենն ու Նեթանյահուն մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Բայդենն ու Նեթանյահուն մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ օրվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, հայտնում է Times of Israel-ը։

Ըստ Նաթանյահուի գրասենյակի՝ Բայդենն ընդգծել է Իսրայելին իրանփոփոխ աջակցությունը։

Բայդենը երեկվանից արդեն երկու հայտարարություն է արել Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ նա իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ժողովրդին։

«Ես նաև կապի մեջ եմ եղել Հորդանանի թագավորի հետ՝ խոսելով Կոնգրեսի անդամների հետ, հանձնարարել եմ  ազգային անվտանգության իմ թիմին աշխատել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝  համոզվելու համար, որ Իսրայելն ունի այն, ինչի կարիքն ունի։

Ես նաև հանձնարարել եմ իմ թիմին մշտական ​​կապի մեջ մնալ տարածաշրջանի ղեկավարների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Օմանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև մեր եվրոպացի գործընկերների և Պաղեստինի ինքնավարության հետ»,- ավելի վաղ հայտարարել է Բայդենը։  

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: