չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բայդենն ԱՄՆ-ին ավելի շատ է վնասել, քան վատագույն 5 նախագահները. Թրամփ

Բայդենն ԱՄՆ-ին ավելի շատ է վնասել, քան վատագույն 5 նախագահները. Թրամփ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխասում, ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա վարչակազմն ավելի շատ վնաս են հասցրել երկրին, քան կարող էին հասցնել ամերիկյան պատմության ամենավատ հինգ նախագահները։

«Դուք կարող եք վերցնել ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահներին, միավորել նրանց, ու արդյունքում նրանք այնքան վնաս չէին հասցնի, որքան Բայդենը երկու տարվա ընթացքում»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ովքեր են ԱՄՆ-ի վատագույն 5 նախագահները:

Թրամփը, մասնավորապես, քննադատել է Բայդենի էներգետիկ քաղաքականությունը, որի պատճառով երկիրը շեղվել է «էներգետիկ գերակայության» ճանապարհից եւ «վերածվել էներգետիկ մուրացկանի»։ Բացի այդ, նա մատնանշել է գնաճի ռեկորդային տեմպերը, ինչպես նաեւ այն փաստը, որ Բայդենի վարչակազմը ԱՄՆ-ի ամենաարագ տնտեսական վերականգնումը վերածել է ռեցեսիայի:

 

 

  • Կիսվել: