երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Բառացիորեն մեկ սեղմումով». Միշուստինը ՌԴ նախագահի ընտրություններում առցանց է քվեարկել

«Բառացիորեն մեկ սեղմումով». Միշուստինը ՌԴ նախագահի ընտրություններում առցանց է քվեարկել

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր քվեարկել է նախագահական ընտրություններում: Նա քվեարկությանը մասնակցել է առցանց ձևաչափով։
 
«Եվս երկու օր մենք բոլորս կարող ենք մասնակցել ՌԴ նախագահի ընտրություններին։ Կարևոր է գնալ ընտրատեղամաս կամ հեռակա կարգով արտահայտել ձեր դիրքորոշումը։ Ընթացիկ տարում նման հնարավորություն ունեն երկրի շրջանների գրեթե մեկ երրորդի բնակիչները։ Հենց այդպես էլ վարվեցի։ Ընտրությունը կատարել եմ առցանց, դա հարմար է. բառացիորեն մեկ սեղմումով», - ասել է Միշուստինը։
 
ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր արդեն քվեարկել են և դիմել նրանց, ովքեր դեռ որոշում չեն կայացրել՝ խնդրելով դա անել:
 
«Խոսքը Ռուսաստանի ապագայի մասին է, նոր հնարավորությունների մասին, որոնք կհայտնվեն մեզանից յուրաքանչյուրի, մեր երեխաների, հաջորդ սերունդների համար։ Կատարե՛ք ձեր ընտրությունը հանուն ձեր սիրելիների և հանուն երկրի զարգացման», - հավելել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
 
Հավելենք, որ մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:

  • Կիսվել: