Բաքվում Աբդոլլահիանը կհանդիպի Ջեյհուն Բայրամովի հետ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնում է Բաքու՝ մասնակցելու Չմիավորման շարժման արտաքին գործերի նախարարների նիստին։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին։
Քանանին նշել է, որ այցի ընթացքում Աբդոլլահիանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։