շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Ազովստալից» դուրս է եկել ևս 771 մարտիկ․ Կոնաշենկով

«Ազովստալից» դուրս է եկել ևս 771 մարտիկ․ Կոնաշենկով

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից վերջին մեկ օրում զենքերը վայր է դրել և գերի հանձնվել ևս 771 մարտիկ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանից գերի է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման ևս 771 մարտիկ։ Ընդհանուր առմամբ, մայիսի 16-ից գերի է հանձնվել 1730 մարտիկ, այդ թվում՝ 80 վիրավոր», – ասել է Կոնաշենկովը։

Նա նշել է, որ ստացիոնար բուժման կարիք ունեցողներն օգնություն են ստանում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Նովոազովսկի և Դոնեցկի հիվանդանոցներում։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հաղորդել է նաև, որ ռուսական հրթիռային զորքերի և հրետանու կողմից ոչնչացվել է կառավարման 6 կետ, Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի 295 շրջան, 43 հրետանային և ականանետային ստորաբաժանում կրակակետերում և ռադիոէլեկտրոնային պայքարի 2 կայան։

  • Կիսվել: