Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար մեղադրվող երկու անձի
Իրանը լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկել իր երկու քաղաքացիների, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Իրանական դատական համակարգի «Միզան» լրատվականը հայտնել է, Օմիդ Բեհզադը և Փուրիա Սաֆվաթը մեղադրվել են վերջին հակամարտության ընթացքում Իսրայելին ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ փոխանցելու համար:



