Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին. Վարդան Ոսկանյան
Երեկ Բաքվի բռնապետը համարձակվեց բարբաջել Հայաստանի և Իրանի՝ թմրանյութերի անօրինական տեղափոխության մեջ համատեղ իբր ներգրավվածության մասին։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այսօր ամբողջ իրանական քարոզչական դաշտն ուղղակի անկյուն է մտցրել ալիևյան վարչախմբին՝ նաև հրապարակելով տարբեր տեղեկություններ (այդ թվում ԱՄՆ Պետքարտուղարության կայքից) հենց Ադրբեջանի՝ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու մասին։
Հայաստանում, որքանով հասկացա, այս առումով քար լռություն է»