Այս տարվա մարտի 2-ից ի վեր Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 4057, վիրավորվել՝ 12 000 մարդ
2026 թվականի մարտի 2-ից ի վեր Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 4057 մարդ: Այս մասին հայտարարել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ վիրավորների թիվը հատել է 12 000-ը։
Նշվում է, որ միայն նախօրեին 83 մարդ է մահացել, 141-ը՝ վիրավորվել։
Հավելենք, որ Իսրայելն այսօր էլ հարվածներ է հասցրել Լիբանանին՝ չնայած այն հանգամանքին, որ իրանաամերիկյան բանակցությունների ֆոնին կրկին հայտարարվել էր հրադադարի մասին:



