ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել թշնամանքը. Սամանթա Փաուերը՝ Հայաստանի կողմից Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին ասված է Սամանթա Փաուերի Twitter-ում արված գրառման մեջ։

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», -  գրել է Սամանթա Փաուերը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: