հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այդպիսի՞ եղջյուրներ ենք կոտրել․ Լուկաշենկոն՝ Բելառուսի վրա Լեհաստանի հնարավոր հարձակման մասին

Այդպիսի՞ եղջյուրներ ենք կոտրել․ Լուկաշենկոն՝ Բելառուսի վրա Լեհաստանի հնարավոր հարձակման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Լեհաստանի կողմից իր երկրի վրա հարձակման սպառնալիքները, ասել է, որ «այդպիսի՞ եղջյուրներ ենք կոտրել», հայտնել է ՌԻԱ Նովոստին։

«Թող փորձեն, մենք այստեղ դրանց նմանների՞ եղջյուրներ ենք կոտրել: Եթե ուզում են փորձեն, խնդրեմ», - երկուշաբթի լրագրողներին ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով Լեհաստանի կողմից Բելառուսի վրա հարձակման վտանգի մասին հարցին:

Նրա խոսքով, Մինսկը ուշադիր հետևում է իր սահմանին մոտ տիրող իրավիճակին, ՆԱՏՕ-ի ակտիվությանը Արևմուտքում և զորքերի թվի աճին հարևան երկրների սահմանային գոտում։  Լուկաշենկոյի ենթադրությամբ, այդպիսով ցանկանում են Ուկրաինայից շեղել Մինսկի ու Մոսկվայի ուշադրությունը։

  • Կիսվել: