չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գիշերը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո Ավստրիայի կառավարությունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, գրում է ria.ru-ն։

Որոշումն ընդունվել է կառավարության արտահերթ նիստում։ Բոլոր կառավարական շենքերից կիջեցվեն ազգային դրոշները, ավստրիական շրջանների ղեկավարներին կոչ են արել նույն կերպ վարվել։

Նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով տուժել է նվազագույնը 15 մարդ։

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: