հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ

Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները չհայտարարված այցով ժամանել են Կիեւ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել Է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Հուլիսի 20-ն այդ մասին հայտնել Է Puls 24 հեռուստաալիքը:

Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յան Լիպավսկին: Նախարարների ծրագրում նշված Է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Այլ տեղեկատվություն հեռուստաալիքը չի հայտնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: