կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավստրիայի կանցլերը Սորոսի հիմնադրամին վտարում է իր երկրից

Ավստրիայի կանցլերը Սորոսի հիմնադրամին վտարում է իր երկրից

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղեկացրել է Ջորջ Սորոսին, որ վերջինիս «Բաց Հասարակություններ» հիմնադրամին տրամադրվում է 28 օր՝ փակվելու համար: Հակառակ պարագայում հիմնադրամի դեմ դատական հայց կներկայացվի՝ ազգի ժողովրդավարությունը քայքայելու փորձի համար, հաղորդում է Pravda.ru-ն՝հղում անելով Yournewswire-ին:

«Սորոսն իր ողջ ունեցածը ներդնում է՝ ձգտելով գլոբալ վերահսկողություն սահմանել ամեն ինչի վրա»,-ասել է Կուրցը:

 

 Նշենք, որ Ավստրիայում Սորոսը փորձել է քաղաքական ազդեցություն ձեռք բերել և անձնական խոշոր եկամուտներ ունենալ: Իսկ Կուրցը վերոնշյալ որոշման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Սորոսն իր հիմնադրամին է փոխանցել 18 միլիարդ ԱՄՆ դոլար:

Նման խոշոր փոխանցման վերաբերյալ բազմաթիվ երկրների ղեկավարներ հայտնեցին իրենց մտավախությունն առ այն, որ այդ գումարներով «գնված քաղաքական գործիչների ու լրագրողների դեմն առնելը շատ դժվար կլինի»:

Կուրցը համաձայն է վերոնշյալ պնդումների հետ, հետևաբար քայլեր է ձեռնարկել Սորոսին Ավստրիայից վտարելու համար:

«Սորոսը վամպիր է, որ կլանում է իր շուրջն ամեն ինչ, որ կարող է փող բերել, իսկ փողն էլ օգտագործում է քաղաքական գործիչներին, հասարակական հատվածին  և լրագրողներին գնելու, իսկ հետո իր նպատակների համար օգտագործելու համար: Նրա նպատակն է իր կերպարին համահունչ աշխարհ ստեղծելը»,-ասել է Կուրցը:

  • Կիսվել: