չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Ավստրիայի դպրոցում հարձակման մեջ կասկածում են 22-ամյա շրջանավարտին

Ավստրիայի դպրոցում հարձակման մեջ կասկածում են 22-ամյա շրջանավարտին

Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցած հարձակման մեջ կասկածում են դպրոցի 22-ամյա շրջանավարտին, որն իրեն համարում էր ծաղր ու ծանակի զոհ. նրան մահացած գտել են զուգարանում: Այս մասին հաղորդում է ավստրիական Kronen Zeitung թերթը։

Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ կասկածյալը, որն, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28-ը տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։  

Թերթը նշում է, որ ներկայում շենքը մանրակրկիտ խուզարկվում է: 

Միջնակարգ դպրոցում հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, առավոտյան ժամը 10-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր առնվազն 8 զոհի մասին։

 

  • Կիսվել: