Ավստրիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր օդային տարածք
Ավստրիացի զինվորականները հայտարարել են, որ արգելել են ԱՄՆ զինվորականներին մուտք գործել իրենց օդային տարածք՝ Իրանում ռմբակոծություններ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է DW-ն։
գնդապետ Միխայել Բաուերը, մասնավորապես, ասել է. «Իսկապես եղել են խնդրանքներ, և դրանք մերժվել են ի սկզբանե»:
Նա հավելել է, որ ամեն անգամ, երբ նմանատիպ խնդրանքը «վերաբերում է պատերազմող երկրի, այն մերժվում է»։
Այսպիսով Ավստրիան միանում է ԵՄ այլ երկրներին, որոնք դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին նույնիսկ պասիվ մասնակցությանը:
Նշենք, որ Իտալիան վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերը չեն կարող օգտագործել Սիցիլիայի Սիգոնելլա ավիաբազան՝ արգելելով Վաշինգտոնի ռազմական ինքնաթիռների վայրէջքը։ Ֆրանսիան էլ փակել է իր օդային տարածքն Իսրայել ռազմական տեխնիկա տեղափոխելու մեջ կասկածվող ցանկացած ինքնաթիռի համար:


