հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս լրագրողների և պետծառայողների նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս լրագրողների և պետծառայողների նկատմամբ

Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցային ցուցակում են ընդգրկել մի շարք ռուս լրագրողների և պետծառայողների, ներառյալ Россия сегодня մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովին,Անվտանգության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Կոռոլյովին, RT-ի գխավոր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովին և ԱԻ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի հարցերով նախարարությանը:

Պատժամիջոցային ցուցակում հայտնվածների շարքն այդքանով չի սահմանափակվում:

Սահմանափակումներ են ներդրվել նաև բելառուսական 2 ձեռնարկությունների նկատմամբ: Ցուցակում են նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ մանդատից զրկված պատգամավոր Իլյա Կիվան և նախկին պատգամավոր Տարաս Կոզակը:

Այսօրվա դրությամբ՝ Ավստրալիայի պատժամիջոցային ցուցակում ներառված է 812 անձ և 47 կազմակերպություն ու գերատեսչություն:

  • Կիսվել: