երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ավելի քան 230 հազար կանադացիներ Թրյուդոյին կոչ են անում Իլոն Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից

Ավելի քան 230 հազար կանադացիներ Թրյուդոյին կոչ են անում Իլոն Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից

Ավելի քան 230 հազար կանադացիներ ստորագրել են խնդրագիր, որով վարչապետ Ջասթին Թրյուդոյին կոչ են անում ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից, տեղեկացնում է Axios-ը:

խնդրագիրը պնդում է Մասկը դարձել է «օտար կառավարության անդամ, որը փորձում է ջնջել Կանադայի ինքնիշխանությունը»:

Խնդրագրում նաև ասվում է, որ Մասկն «օգտագործել է իր հարստությունն ու իշխանությունը մեր ընտրությունների վրա ազդելու համար» և «զբաղվել է Կանադայի ազգային շահերին հակասող գործունեությամբ» և, հետևաբար, պետք է զրկվի երկքաղաքացիությունից և կանադական անձնագրից:

Նշվում է, որ ԱՄՆ-ի և նրա հյուսիսային հարևանների միջև լարվածությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք հասել է գագաթնակետին, երբ ԱՄՆ նախագահը և մյուսները՝ ներառյալ Մասկը, ծաղրում են ԱՄՆ դաշնակցին և կասկածի տակ դնում նրա ինքնիշխանությունը:

Խնդրագիրը, որը հեղինակել է պատգամավոր Չարլի Անգուսը, պետք է հավաքեր առնվազն 500 ստորագրություն, որպեսզի վավերացվեր՝ Համայնքների պալատ ներկայացնելու համար:

Մասկն արձագանքել է խնդրագրի հրապարակմանը՝ իր թվիթերյան էջում նշելով. «Կանադան իսկական երկիր չէ»:

  • Կիսվել: