երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Վաշինգտոնն ու Բրյուսելը կարողանան մեզ մեկուսացնել․ Դմիտրի Պեսկով

Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Վաշինգտոնն ու Բրյուսելը կարողանան մեզ մեկուսացնել․ Դմիտրի Պեսկով

Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Վաշինգտոնն ու Բրյուսելը կարողանան մեզ մեկուսացնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria.ru-ն։

"ԱՄՆ-ի հետ պահպանվում են երկխոսության որոշակի ուղիներ։ Իհարկե, կա հարաբերությունների մերժում, տնտեսական հարաբերությունների կրճատում, տնտեսության մեջ մի շարք պետությունների կողմից տարբեր սահմանափակիչ միջոցների կիրառում՝ եվրոպական երկրներ, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, բայց դա չի նշանակում Ռուսաստանի մեկուսացում", — ասել է Պեսկովը։

Ռուսաստանը խոշորագույն երկիր է, որպեսզի ինչ-որ մեկը կարողանա ազատվել դրանից, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: